Ամառո Գրուպը 2022 թվականին վերանվանված՝ Ստանդարտ Ակուա ընկերությունն է, որն իր գործունեությունը ծավալել է դեռևս 2008 թվականից։ Ամառո Գրուպն ունի լայն ապրանքատեսականի, դրանք են Արմար գազավորված ըմպելիքները, Վիվա լիմոնադները, Մոնախ կվասը և մանկական ոչ ալկոհոլային շամպայնները Ամառո Գրուպի նորամուտը գազավորված ըմպելիքների մեծ շուկա առանձնակի արժևորվում է ընկերության՝ «համի և որակի ներդաշնակություն» կարգախոսով, որը պարզապես պերճախոսություն չէ։ Ընկերությունը որդեգրել է բարձր որակ ապահովելու գործելաոճը, և այդտեղ Ամառո Գրուպն անզիջում է ու աներկբա։
Բանիմաց, հմուտ, բարեխիղճ, գործի նվիրյալ մեծ թիմի շնորհիվ կարգախոսը դառնում է գործունեություն, ամենօրյա աշխատանքը՝ որակյալ արտադրանք։ Ընկերության արտադրատեսակները թարմ շունչ ու նոր խոսք են գազավորված ըմպելիքների հարուստ տեսականու մեջ։ Նորանոր շուկաներ գրավելու Ամառո Գրուպի տեսլականը կյանքի է կոչվում որակի ապահովման միջազգային չափորոշիչներին հավատարիմ մնալու ընկերության հետևողական ռազմավարության շնորհիվ։ Մարդկային և արտադրական իր ողջ ներուժը Ամառո Գրուպն օգտագործում է ստանալու համար այնպիսի արտադրանք, որը հաճո կլինի անգամ ամենաքմահաճ սպառողի քիմքին։
Արմար գազավորված ըմպելիքներն Ամառո Գրուպի այցեքարտն են, պատրաստված են բարձրորակ բնական հումքից, առանձնանում են իրենց համային նրբերանգներով։ Արմար-ն իր համի և որակի ներդաշնակ համադրությամբ անկասկած կդառնա ամենապահանջկոտ սպառողի լավագույն ընտրությունը, կարժանանա նրանց գոհունակությանը ու կուղեկցի նրանց ողջ օրվա ընթացքում։ Արմարը ներկայանում է լայմի, խաղողի, թարխունի, տանձի և կրեմ-սոդայի համերով, որոնք ստացվում են բնական հումքից և պատրաստված են մեծագույն սիրով ու նվիրումով։ Արմարն առանձնահատուկ է ոչ միայն բնական նուրբ համերով, այլ նաև շշալցման ոլորտում իր ուրույն ձեռագրով. ըմպելիքները հասանելի են 1,5 լ, 1 լ, 500 մլ, իսկ այժմ արդեն՝ հարմարավետ 250 մլ տարաներով։ Նոր տարաները հնարավորություն են ընձեռում որակյալ զովացուցիչ ըմպելիքը ճաշակելու այն չափով, որը համարժեք է ծարավին և հարմար՝ գրպանին։ Ըմպելիքի շիշը նախագծման և մշակման փուլեր է նաև անցել՝ բռնելու համար այն ավելի հարմար դարձնելու նպատակով։